Приветствую Вас Гость | RSS

Armenian Best News

Суббота, 18.11.2017, 03:35
Главная » Статьи » Քաղաքականություն » նորություններ

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին
Серж Саргсян
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նշանակությունը կարևորելու համար
14:12 | 20/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել ռուսական պետության ղեկավարին՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նշանակությունը կարևորելու համար։

«Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նշանակությունը, որպես սադրանքներ չթույլատրելու և ռազմատենչ հավակնությունների կասեցման կարևոր  գործոն, կարևորելու համար։ Սա լիովին համապատասխանում է ղարաբաղյան հակամարտության հարցի կարգավորման մեր դիրքորոշմանը»,- ասաց ՀՀ նախագահը։

Ըստ նրա, հակամարտությունների առանցքային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն անփոփոխ է մնում։

«Մենք ելնում ենք նրանից, որ ճգնաժամերն ու հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես, կրկնում եմ բացառապես խաղաղ միջոցներով, առանց ուժ կիրառելու, խստորեն հետևելով այդ ձևաչափերի շրջանակներում՝ միջազգային իրավունքի նորմերը, որոնք գոյություն ունեն և վերջին շրջանում գործնականում կիրառվում են»,- ընդգծեց ՀՀ նախագահը։

Ըստ նրա, այսօրվա հանդիպման ժամանակ նա ևս երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը և անձամբ Մեդվեդևին խնդրի կարգավորման մեջ ունեցած ծանրակշիռ ներդրման և դրական դերակատարման համար։

«Հենց Ձեր ջանքերի շնորհիվ, Դմիտրի Անատոլևիչ, կայացավ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների  եռակողմ հանդիպումները, և այժմ ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ մենք պատրաստ ենք կառուցողական որոշումներ փնտրել ձեր առաջարկների հիման վրա, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման ժամանակ»,- ասաց Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Նորության աղբյուրը http://ar.newsarmenia.ru/
Категория: նորություններ | Добавил: Armenia (20.08.2010)
Просмотров: 1197 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1  
Մալադեց, կարգին տղա ես

Имя *:
Email *:
Код *:

Submit your URL to a quality web directory. We are listed in the Armenian Directory