Приветствую Вас Гость | RSS

Armenian Best News

Вторник, 24.10.2017, 03:01
Главная » Статьи » Քաղաքականություն » նորություններ

Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Հրանտ Դինքի եղբոր հետ


Օգոստոս 21, 2010 | 11:38

Թուրքական իշխանությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած Հրանտ Դինքի դեմ խայտառակ պաշտպանական ճառից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Թարաբյա նախագահական պալատում ընդունել է 2007-ին սպանված Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղբորը։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  Հրանտ դինքի եղբորը՝ Խոսրով Դինքին, Թուրքիայի նախագահն էր հրավիրել հանդիպման։ Հանդիպմանը Խոսրով Դինքը եկել էր տաքսիով 18։15-ի սահմաններում եւ նախագահական պալատի դարպասների մոտից ոտքով քայլել մինչեւ  պալատ։

Մոտ 55 րոպե տեւած հանդիպումից հետո  Խոսրով Դինքը լրագրողներին հայտնել է. «Մասնավոր խնդիրներ քննարկեցինք, խոսեցինք։ Սա տառապանքները եւ ցավերը կիսող հանդիպում էր», հավելելով, որ այլ հարցերի չի կարող պատասխանել եւ նախագահականին պատկանող մեքենաներից մեկով հեռացել է նախագահական պալատից։

Խոսրով Դինքն ավելի վաղ հայտարարել էր, որ իր արյունը սառել էր, երբ ծանոթացել էր Հրանտ Դինքի դեմ պետական պաշտպանական ճառին, որի մեջ նշվում է, թե Հրանտ Դինքը վիրավորել է թյուրքականությունը եւ ազգային ատելություն սերմանել։

 Նշենք, որ օրեր առաջ Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը  3 անգամ հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքն սպանվեց, որովհետեւ պետությունն անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ չէր իրականացրել:

Գյուլից հետո արդարացավ նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ասելով, թե ինքն անձամբ ճանաչել եւ հարգել է մտավորական Հրանտ Դինքին։  «Երբ լսեցի Հրանտ Դինքի դեմ պետության պաշտպանական ճառը, շատ տխրեցի։ Այդ պաշտպանական ճառը ես չեմ ստորագրել,  ես չէի տեսել այն, քանի որ արտասահմանում էի»-նշել էր Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, սպանությունից մեկ շաբաթ առաջ դիմել էր  Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելու  թուրքական դատարանի որոշումը, որով ինքը դատապարտվել էր։   Դինքի սպանությունից հետո նրա ընտանիքը եւս մեկ դատական հայց է ներկայացրել թուրքական իշխանությունների դեմ, մեղադրելով նրանց Դինքի սպանությունը չկանխելու համար: Թուրքիայի կառավարությունը,  Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած պաշտպանական թեզում նշել էր, թե Հրանտ Դինքը վիրավորում էր թյուրքականությունը եւ ատելություն քարոզում, որը գրգռում էր ժողովրդին:

Նորության աղբյուրը http://news.am/


Категория: նորություններ | Добавил: Armenia (21.08.2010)
Просмотров: 1210 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Submit your URL to a quality web directory. We are listed in the Armenian Directory