Приветствую Вас Гость | RSS

Armenian Best News

Понедельник, 25.09.2017, 11:00
Главная » Статьи » Պատահարներ » նորություններ

խոշոր վթար

Ամերիկյան դեսպանատան համարանիշներով մեքենան խոշոր վթար է առաջացրել

Օգոստոս 20, 2010 | 18:09

Երեւանի ճանապարհային ոստիկանությունը 16.30-ի սահմաներում ահազանգ է ստացել, որ մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցում տեղի է ունեցել խոշոր վթար։ Դեպքի վայրից  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հաղորդում է, որ իրար են բախվել 3 մեքենաներ։ Մեքենաների վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ (ֆոտոռեպորտաժ)

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական համարանիշով Dodge Durango մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված, ու բախվել LADA 110 եւ KAMaz մակնիշի մեքենաներին։ Վթարի վայրում այս պահին աշխատում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ Ճանապարհային ոստիկանության քննչական բաժնի ճանապարհային հանցագործությունների եւ պատահարների քննության բաժնի քննիչը։ Ներկայումս Դավիթ Բեկ փողոցի այդ հատվածը փակված է երթեւեկության համար։

Նորության աղբյուրը http://news.am/

Категория: նորություններ | Добавил: Armenia (20.08.2010)
Просмотров: 3658 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Submit your URL to a quality web directory. We are listed in the Armenian Directory