Приветствую Вас Гость | RSS

Armenian Best News

Понедельник, 25.09.2017, 10:59
Главная » Статьи » Պատահարներ » նորություններ

Վրաերթ Խանջյան փողոցում

Վրաերթ Խանջյան փողոցում. BMW-ի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ (վիդեո)

Օգոստոս 21, 2010 | 10:58

Քիչ առաջ, ժամը 9:30-ի սահմաններում Խանջյան փողոցի վրա տեղի ունեցավ վրաերթ: BMW մակնիշի 14 ՏL 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ: Հարվածի հետեւանքով վրաերթի ենթարկվածը գլխի եւ մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել:

Վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տուժողին առաջին բժշկական օգնությունը ցույց տալուց հետո տեղափոխել է հիվանդանոց: Վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնեց, որ BMW-ի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ, ով հուզված ու լացակումած բացականչում էր, թե՝ ես մեղավոր չեմ, հետիոտնն է մեղավոր: Թե ով է մեղավոր՝ կպարզի ճանապարհային ոստիկանությունը: Վթարի վայրում աշխատանքներն իրականացնում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:  

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Նորության աղբյուրը http://news.am/
Категория: նորություններ | Добавил: Armenia (21.08.2010)
Просмотров: 2857 | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Submit your URL to a quality web directory. We are listed in the Armenian Directory