Приветствую Вас Гость | RSS

Armenian Best News

Суббота, 18.11.2017, 03:35
Главная » Статьи » Լեռնային Ղարաբաղ » նորություններ

Ղարաբաղյան հակամարտությունը
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. Լավրով
13:10 | 19/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

«Ցանկանում եմ ընդգծել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած փաստաթղթում, այսպես, թե այնպես, ընդգծվում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս տեսակետը կիսում են և Ռուսաստանը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ընդգծվել է նաև երեք նախագահների կողմից Մայնդորֆում ստորագրված հռչակագրում», - ասել է Լավրովը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այսպես կոչված մայնդորֆյան հռչակագիրը ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում: Երեք պետությունների ղեկավարները պայմանավորվել են համատեղ աշխատել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը:

ՌԴ արտգործնախարարի խոսքերով` ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը, ցանկացած ուժային միջադեպի անթույլատրելիությունը առաջնահերթություններ են Ռուսաստանի համար:

Լավրովի խոսքերով` այն փաստը, որ 90-ականների կեսերին հաջողվեց վերջ դնել ղարաբաղյան հակամարտությանը և քաղաքական գործընթաց սկսել, ինքնին մեծ ձեռքբերում է:

«Իհարկե, բոլորը կցանկանային, որպեսզի քաղաքական գործընթացն հնարավորին չափ շուտ ավարտվի, առավել ևս, որ այդ գործընթացի շրջանակներում շատ աշխատանք է կատարվել», - հայտարարել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Նորության աղբյուրը http://ar.newsarmenia.ru/

Категория: նորություններ | Добавил: Armenia (20.08.2010)
Просмотров: 1418 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Submit your URL to a quality web directory. We are listed in the Armenian Directory