Приветствую Вас Гость | RSS

Armenian Best News

Понедельник, 25.09.2017, 11:01
Главная » Статьи » Հայաստանի նորություններ » նորություններ

Պուտինն ու Մեվեդևը և Ղարաբաղյան հարցը

Պուտինն ու Մեվեդևը Ղարաբաղի հարցում տարբեր մոտեցումներ ունեն. Սինան Օգան

12:16 • 21.08.10

«Ժամանակ» օրաթերթը զրուցել է Թուրքիայի միջազգային հարաբերությունների և ռազմվարական վերլուծությունների կենտրոնի (TURKSAM) նախագահ Սինան Օգանի հետ։ Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգմանը՝ բանախոսն ասել է. «Իհարկե, դա կարող է ազդեցություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա։ Դա հստակ մեսիջ էր Ադրբեջանին, որպեսզի վերջինս զերծ մնա ռազմական գործողություններից։ Ռուսաստանն այդ քայլով ցույց է տալիս, որ վտանգի դեպքում կպաշտպանի Հայաստանին, և այստեղ է Ադրբեջանի համար նախևառաջ վտանգը»։

Միաժամանակ, քաղաքագետն ասել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում պատերազմի բռնկում չի ցանկանում, Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ բռնկվի։ «Բայց չպետք է նաև մոռանալ, որ եթե Ադրբեջնանն սկսի պատերազմ, այդ պատերազմը չի լինելու Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում, այդ պատերազմը կլինի Ադրբեջանի գրավյալ յոթ շրջանների տարածքում։ Այդ պատճառով, եթե պատերազմն այդտեղ բռնկվի, այդ դեպքում Ռուսաստանը չի խառնվի ծավալվող ռազմական այդ գործողություններին»,- ընդգծել է նա։

Քաղաքագետը նաև նշել է, որ ՌԴ նախագահն ու վարչապետը տարբեր մոտեցումներ ունեն այս հարցերում. «Վլադիմիր Պուտինը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ստեղծված այսօրվա իրավիճակը՝ ստատուս քվոյի պահպանումը, միանգամայն ձեռնտու է Ռուսաստանին, իսկ Դմիտրի Մեդվեդևն այլ կերպ է մոտենում այս հարցին՝ համարելով, որ ստեղծված իրավիճակն այնքան էլ ճիշտ չէ, և կարգավորման խաղաղ գործընթացը պետք է շարունակվի»։

Նորության աղբյուրը http://tert.am/

Категория: նորություններ | Добавил: Armenia (21.08.2010)
Просмотров: 1468 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Submit your URL to a quality web directory. We are listed in the Armenian Directory