Приветствую Вас Гость | RSS

Armenian Best News

Суббота, 18.11.2017, 03:37
Главная » Статьи » Աշխարհի նորություններ » նորություններ

Մայքլ Դուգլաս
Майкл Дуглас
Ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասի մոտ կոկորդի քաղցկեղ է հայտնաբերվել
13:13 | 17/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բժիշկներն ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասի մոտ կոկորդի չարորակ ուռուցք են հայտնաբերել, երկուշաբթի գրում է People ամերիկյան ամսագիրը՝ հղում անելով դերասանի մամուլի քարտուղարին:

Ամսագրի տվյալների համաձայն, այժմ 65-ամյա դերասանը պետք է ռադիո- և քիմիաթերապիայի ութ շաբաթական բուժում անցնի: Բժիշկները հույս ունեն, որ դերասանն ամբողջովին կապաքինվի:

«Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված», - նշվում է Դուգլասի անունից հրապարակված հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մայքլ Դուգլասը ծնվել է լեգենդար դերասան Քյորք Դուգլասի և դերասանուհի Դիանա Դուգլաս-Դերիդի ընտանիքում: Նա խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերու, ինչպիսին են «Սիրավեպ քարի հետ», «Ուոլ-սթրիթ», «Հիմնական բնազդ», «Բավական է» ֆիլմերը: «Ուոլ-սթրիթ» ֆիլմում գլխավոր դերի համար Դուգլասը 1987 թ.-ին արժանացել է «Օսկարի»:

2000թ.-ին Մայքլ Դուգլասն ամուսնացել է բրիտանացի երիտասարդ դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսի հետ: 2010թ.-ի ապրիլին առաջին ամուսնությունից Դուգլասի որդին՝ 31-ամյա Քեմերոն Դուգլասը թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար Նյու Յորքի դատարանի կողմից դատապարտվել է հինգ տարի ազատազրկման:

Նորության աղբյուրը http://ar.newsarmenia.ru/

Категория: նորություններ | Добавил: Armenia (20.08.2010)
Просмотров: 1588 | Комментарии: 2 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Submit your URL to a quality web directory. We are listed in the Armenian Directory